Անկախության հռչակագրում նկարագրված տեսլականը անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը. Խանդանյան

1 րոպեի ընթերցում

Անկախության հռչակագրում նկարագրված տեսլականը անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը. Խանդանյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։  

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչո՞վ է Անկախության հռչակագիրը սպառնում Հայաստանին և արդյոք ինքը կիսո՞ւմ է վարչապետի այդ դիրքորոշումը, Խանդանյանն ասաց, որ խոսքը բովանդակության մասին է և այն շեշտադրումների, որոնք կան Անկախության հռչակագրում։ 

«Այդ փաստաթուղթն ընդունվել է 1990 թվականին, երբ անկախ Հայաստանը չկար, բայց այն տեսլականը, որը նկարագրված է Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը, ուստի կիսում եմ այդ մոտեցումը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Խանդանյանը։

ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ Անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ: 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում