ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են 2024 թ․ հուլիսին սենատորի գլխավորությամբ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի պատվիրակության այցը Հայաստան, նաև՝ տարածաշրջանային վերջին զարգացումները։
Լիլիթ Մակունցը սենատոր Ուիքերին է ներկայացրել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի ներկա իրավիճակը։ Երկուստեք ընդգծվել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության խորացման կարևորությունը։