ԵԱՏՄ-ն և ԱՄԷ-ն համաձայնության են եկել առևտրի և ներդրումների ընդլայնման շուրջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունները և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) համաձայնության են եկել առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության ընդլայնման շուրջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է ԱՄԷ արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ազ Զեյուդին։

«Սեպտեմբերին ես այցելեցի Մոսկվա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովի հետ բանակցություններ վարելու: Մենք համաձայնության եկանք առևտրի ընդլայնման և ներդրումների ավելացման շուրջ, ինչպես նաև հաստատեցինք մեր մտադրությունը շարունակել համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի վերջնական ձևակերպման աշխատանքը», - ասել է նախարարը՝ ելույթ ունենալով Դուբայում «Հնարավորությունների աշխարհ» համաժողովի բացմանը։

Մի քանի տարվա ընթացքում ԱՄԷ-ն կնքել է ավելի քան տասը համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր, այդ թվում՝ Իսրայելի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Քենիայի և Թուրքիայի հետ: Փետրվարին ազ Զեյուդին ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ երկրի իշխանությունները ԵԱՏՄ-ի հետ նմանատիպ համաձայնագիր կկնքեն մինչև 2024 թվականի վերջը։

ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ է տրամադրվել Կուբային, Մոլդովային և Ուզբեկստանին:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից