Բայդենն ու Թրամփը մտադիր են մինչև հունվարի 20-ը լուծել Գազայի հատվածում պահվող պատանդների հարցը. Axios

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր են համագործակցել, որպեսզի մինչև հունվարի 20-ը հասնեն Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հարթակի տեղեկատվությամբ՝ Բայդենը Թրամփի հետ երկժամյա զրույցի ընթացքում խնդրել է միավորել ջանքերը՝ պատանդների վերադարձի և Գազայի հատվածում հրադադարի շուրջ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնության հասնելու համար։

Axios-ը նշում է, որ Բայդենը ցանկանում է օգտագործել իր նախագահական ժամկետի մնացած երկու ամիսը Գազայի շուրջ բանակցությունները «ձգձգվող փակուղուց» դուրս բերելու համար։ Իր հերթին Թրամփն, ամենայն հավանականությամբ, կցանկանար երդմնակալության օրը դիմավորել՝ իր ձեռքի տակ ունենալով ավելի քիչ թվով ճգնաժամեր։ 

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ Սպիտակ տունը «ազդանշան է ուղարկել» Թրամփի թիմին իսրայելցի պատանդների ազատման հարցով համատեղ աշխատելու պատրաստակամության միասին:

Բացի այդ, երկու աղբյուր հայտնել են, որ նոյեմբերի 13-ին Բայդենն Օվալաձև գրասենյակում հանդիպում է անցկացրել ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ պահվող ամերիկացիների հարազատների հետ։ Ըստ աղբյուրներից մեկի՝ ԱՄՆ նախագահն ընտանիքներին հայտնել է, որ ինքը և Թրամփը մտադիր են պատանդների ազատման հասնել մինչև հունվարի 20-ը, երբ տեղի կունենա պետության ընտրված ղեկավարի երդմնակալությունը։

Միացյալ Նահանգներ

Բայդենը և Թրամփը քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը

 

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում