ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորում է ամրապնդել փոխգործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։

«Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ձեռնարկած միջոցառումներից մեկը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդումն է: Մենք էլ ավելին կանենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է նա:

Դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է, որ դաշինքի անդամները որոշեն, թե ինչպես հետագայում ընդլայնեն ներկայությունը նրա տարածքային սահմաններից դուրս: 

Հայերեն Русский

Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախարարները հանդիպում կունենան Ռեշտ-Աստարա երկաթուղային ճյուղի հարցով

Լոռիի, Տավուշի և Գեղարքունիքի որոշ խոցելի տնային տնտեսություններում իրականցվում են էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներ

Սանտորինի կղզու հազարավոր բնակիչներ հեռացել են «10 րոպեն մեկ» արձանագրվող ցնցումների պատճառով

Սարուխանի թիվ մեկ մանկապարտեզն այսուհետ կրում է առաջին տնօրեն Լաուրա Մանուկյանի անունը

Յենս Ստոլտենբերգը նշանակվել է Նորվեգիայի ֆինանսների նախարար

ԱՄՆ-ն վերսկսել է զենքի մատակարարումներն Ուկրաինային. Reuters

ԱՄՆ-ն պատրաստվում է 1 միլիարդ դոլարի զենք վաճառել Իսրայելին. The Wall Street Journal

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը

Թուրքիայի նախագահը հնարավոր է այցելի Սիրիա

«Ֆլեշ» ընկերության ու «Kotler Impact»-ի ներկայացուցիչ «AWE Consulting»-ի միջև ստորագրվեց հուշագիր