ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը պլանավորում է ամրապնդել փոխգործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերների հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։
«Վերջին տարիներին ՆԱՏՕ-ի ձեռնարկած միջոցառումներից մեկը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ փոխգործակցության ամրապնդումն է: Մենք էլ ավելին կանենք առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում», - ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ անհրաժեշտ է, որ դաշինքի անդամները որոշեն, թե ինչպես հետագայում ընդլայնեն ներկայությունը նրա տարածքային սահմաններից դուրս: