ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է նոյեմբերի 12-ին մեկնարկած ԱԺ նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանը շարունակում է 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումները:
Բյուջետային քննարկումներում նախորդ օրը զեկույցներով հանդես էին եկել Ֆինանսների նախարարը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ու տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահը:
Հերթական նիստերի օրակարգում ընդգրկված են նաև մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համաձայնագրերի վավերացման նախագծեր: