Մատենադարանում կազմակերպվել է Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Ամստերդամի Eye կինոթանգարանի նախաձեռնությամբ Մատենադարանում կազմակերպվել են տեղական և միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացած ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի, Սինեմատեկ ֆրանսեզի, Նիդեռլանդների կինոթանգարանի հավաքածուներից Սաֆարյանի ֆիլմերի ցուցադրությունները մեկնարկել են նոյեմբերի 6-ին։ 

Նոյեմբերի 6-ին Մատենադարանում «Կորսված չէ՛» խորագրով ցուցադրվել են Սաֆարյանի «Անտառ» և «Կորսված դրախտ» ֆիլմերը։  

Նոյեմբերի 7-ին «Ի հեճուկս» խորագրով ցուցադրվել են ռեժիսորի «Կոչում», «Կրա՛կ», «Ջերմության կարոտ», «Չեմպիոն», «Օրոր», «Որքան էլ տարօրինակ է», «Խոխլովայի մասին», «Տեսանելի անտեսանելի, անտեսանելի տեսանելի» կարճամետրաժ ֆիլմերը։ 

Նոյեմբերի 13-ին հետահայաց ցուցադրությունների շրջանակում արվեստասերները կարող են դիտել «28։94 տեղական ժամանակ» կինոնկարը։ Ցուցադրությունից հետո ներկաները կարող են հարցեր ուղղել ռեժիսորին։ Միջոցառումը կանցկացվի «Ժամանակից դուրս» խորագրի ներքո։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին էլ Դավիթ Սաֆարյանը «Հեքիաթ» խորագրով հանդիպմանը կներկայացնի «Հեքիաթ Սարյան» ֆիլմի նախագիծն ու մինչ օրս կատարված աշխատանքները։ Դա հնարավորություն կտա պատկերացնել, թե ինչ է իրենից ներկայացնում «անսպասելի» անդրադարձը ականավոր նկարչի կյանքին ու գործունեությանը։

 

 

Հայերեն

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը