Միացյալ Նահանգներ

Զելենսկին և Թրամփը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Զելենսկին և Թրամփը քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում շնորհավորել է նրան պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զելենսկին ընդգծել է, որ այս հաջողությունը հնարավոր դարձավ Թրամփի տպավորիչ նախընտրական արշավի շնորհիվ:

«Ես շնորհավորեցի նախագահ Թրամփին նրա պատմական և համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Նա կարողացավ այս հաջողությունը գրանցել իր ապշեցուցիչ ընտրարշավի շնորհիվ։ Գնահատանքի խոսքեր ասացի նաև նրա ընտանիքին և թիմին՝ իրենց հիանալի աշխատանքի համար»,- «X» իր էջում հայտարարել է Զելենսկին։

Կողմերը պայմանավորվել են շարունակել ամուր և արդյունավետ երկխոսությունը՝ խթանելով համագործակցությունը։

Զելենսկին ընդգծել է ԱՄՆ ուժեղ և վստահ առաջնորդության կարևորությունը՝ ապահովելու խաղաղություն և արդար աշխարհ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում