Զելենսկին շնորհավորել է Թրամփին՝ ողջունելով «խաղաղություն ուժի միջոցով» նրա մոտեցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ընտրություններում «տպավորիչ հաղթանակի» առթիվ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Շնորհավորում եմ Դոնալդ Թրամփին ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։ Ես հիշում եմ սեպտեմբերին մեր հրաշալի հանդիպումը նախագահ Թրամփի հետ, երբ մենք հանգամանորեն քննարկեցինք Ուկրաինա-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը, Հաղթանակի ծրագիրը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային վերջ դնելու ուղիները», - գրել է Զելենսկին X սոցիալական հարթակում։

Նա գովաբանել է գլոբալ հարցերում Թրամփի դիրքորոշումը։

«Ես գնահատում եմ գլոբալ հարցերում նախագահ Թրամփի հանձնառությունը «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցմանը։ Սա հենց այն սկզբունքն է, որն, ըստ էության, կարող է Ուկրաինայում խաղաղությունն ավելի մոտ դարձնել», - նշել է Զելենսկին՝ հույս հայտնելով միասին իրագործել դա։

Նա նաև հավելել է, որ Կիևն անհամբեր սպասում է «ուժեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժամանակաշրջանի՝ նախագահ Թրամփի վճռական առաջնորդությամբ» և հույս է դնում ԱՄՆ-ում Ուկրաինայի համար «երկկուսակցական ուժեղ աջակցության» վրա։

«Մենք հետաքրքրված ենք փոխադարձ շահավետ քաղաքական և տնտեսական համագործակցությունը զարգացնելու հարցում, որն օգուտ կբերի մեր երկու պետություններին», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև ցանկություն է հայտնել անձամբ շնորհավորելու Թրամփին և քննարկելու «Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի ռազմավարական գործընկերությունն ուժեղացնելու ուղիները»։

Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը կանխատեսել է ոչ միայն հանրապետականներին սատարող Fox News-ը, այլև դեմոկրատներին սատարող CNN-ը։ Ըստ Fox News-ի՝ Թրամփն ապահովել է ընտրիչների 277 ձայն՝ անհրաժեշտ 270-ից։ Թրամփն արդեն շնորհավորանքներ է ստացել բազմաթիվ երկրների և կառույցների ղեկավարներից։ 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան