ՔՊ-ն ՀԾԿՀ նախագահի թեկնածուի առաջ խնդիր է դրել լուծել էլեկտրաէներգիայի անջատումների հարցը. Պապոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի առաջ խնդիր է դրել լուծել նաև էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների խնդիրը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նոյեմբերի 5-ին որոշել էր կառավարությանն առաջարկել քննարկել Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ որպես ՀԾԿՀ նախագահի թեկնածու։ 

 «Կառավարությունը խնդիր ունի նրա հետ, որ Հայաստանում կարող է լույսը անջատվել ցերեկը կամ գիշերը... Այն թեկնածուին, ում առաջարկել ենք, նաև նրա առաջ խնդիր ենք դրել այդ հարցերը բարձրացնել ու լուծել»,-ասաց Պապոյանը:

Նա ընդունելի է համարում թեկնածուի ներկայացրած տեսլականի տրամաբանությունը, մասնավորապես ներդրումների բովանդակության վրա ուշադրություն դարձնելը:  

«Մենք որպես քաղաքական հանձնառություն խնդիր ենք դրել այնպես անել, որ մեր բնակիչները գազի, ջրի, էլեկտրաէներգիայի հնարավորինս մեծ հասանելիություն ունենան, եթե անջատումներ կան, դրանք մաքսիմալ քիչ ու հիմնավորված լինեն: Պետք է այնպես անենք, որ գնագոյացման համակարգը լինի մաքսիմալ թափանցիկ, մաքսիմալ հասկանալի: Ամեն ինչն էլ կարող է բարձրանալ, կարող է իջնել, խնդիրն այն է, որ գինը լինի արդար, բոլորի համար հասկանալի, և համակարգը գործի անկախ»,-ասաց նա:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները