Քաղաքականություն

Գևորգ Պապոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումներ է տեսնում

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացում դրական զարգացումներ է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դրական զարգացումներ է տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում և կարծում է, որ երկու երկրները կստորագրեն խաղաղության պայմանագիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պապոյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Այն գործընթացը, որ հիմա կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինձ մոտ տպավորություն է թողնում դրական իմաստով, որ մենք, այնուամենայնիվ, գնում ենք դրան ու ստորագրելու ենք խաղաղության պայմանագիր»,-ասաց Պապոյանը:

Պայմանագրի ստորագրման ժամկետների հետ կապված Պապոյանը չցանկացավ որևէ բան ասել, սակայն շեշտեց, որ իր տպավորությամբ ընդհանուր զարգացումները դրական են: 

«Ես տեսնում եմ, որ դրական զարգացումներ կան, և մենք գնում ենք դեպի խաղաղության պայմանագրի ստորագրման»,-նշեց նա:     

Նախարարին այս առումով լավատեսության հիմք է տալի այն, որ կա խոսակցություն, քննարկում, խաղաղության պայմանագրի նախագծի տեքստերն են փոխանակում կողմերը, սահմանազատման գործընթացն է ընթանում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում