Կառավարությունն առաջարկում է խանութներում տարանջատել կաթից և ոչ կաթից պատրաստված կաթնամթերքը. ԱԺ հանձնաժողովը հետաձգեց հարցի քննարկումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունն առաջարկում է խանութներում իրական կաթից պատրաստված և ոչ կաթից պատրաստված կաթնամթերքներն առանձնացնել. առանց կաթնային յուղի փոխարինչի կաթնամթերքը տեղադրել կանաչ, իսկ կաթնային յուղի փոխարինիչ պարունակող կաթնամթերքը՝ նարնջագույն դարակաշարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Կկանոնակարգվեն առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում կաթնամթերքի վաճառքին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի և հումքի նույնականացման հետ կապված հարաբերությունները: Բոլոր կարգավորումները միտված են կանխելու մարդու կյանքին և առողջությանը վնաս հասցնելը և սպառողին մոլորության մեջ գցող գործողությունները»,–ասաց նախարարը: 

Ըստ նախագծի՝ առևտրի օբյեկտներում կաթնամթերք ապրանքախմբի առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի կանաչ, իսկ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքը տարանջատված մեկուսամասում պետք է ապահովված լինի նարնջագույն գունային առանձնացված սպառողական դարակաշարով (հատվածով): Կանաչ դարակաշարի տեսանելի մասում պետք է տեղադրված լինի «առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի», իսկ նարնջագույն դարակաշարում՝ «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» անվանմամբ տեղեկատվական պիտակ:

«Սպառողը պետք է կարողանա տեսնել, թե որտեղ է իրական կաթից պատրաստված կաթնամթերքը և որտեղ՝ ոչ կաթից պատրաստված կաթնամթերքը»,–նշեց Պապոյանը:

Սահմանված պահանջի խախտումը կառաջացնի տուգանք: 

Պատգամավորներից ոմանց կարծիքով՝ այսպիսով անհարմարություններ են ստեղծվում փոքր խանութների համար՝ տարածքի առումով: «Երբ սահմանում ենք դարակաշարերի պահանջ, տեխնիկական խնդիր է առաջանում փոքր խանութների դեպքում: Կարող է՝ տարածքով փոքր կրպակ է, որ առանձին դարակաշարեր դնելու տեղ չունի»,-ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Նա ներկայացրեց հանձնաժողովի առաջարկը, որ պահանջը դրվի ոչ թե խանութների դարակաշարերի, այլ ապրանքների վրա լինի կպչուն ժապավենների պահանջ:  

Նախարարն ասաց, որ առաջարկը մասամբ են ընդունել, քանի որ ԵԱՏՄ կանոններով մակնշման նոր պահանջ պետք է ավելացնեին, ինչը հնարավոր չէր: Ուստի սահմանել են, որ արտադրողները կարող են արտադրանքի վրա իրենց ցանկությամբ կանաչ կամ նարնջագույն մակնշում իրականացնել: 

Իշխանական և ընդդիմադիր խմբակցություններից այլ պատգամավորներ ևս իրենց մտահոգությունը հայտնեցին նախագծի վերաբերյալ: 

Բաբկեն Թունյանն առաջարկեց հիմա որոշումը չընդունել, մեկ անգամ ևս քննարկել նախագիծը, հասկանալ ԵԱՏՄ-ի հետ կապված հարցը, նախագծի քննարկումը հետաձգել մինչև հաջորդ նիստ: Քվեարկությունը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով, նախագիծը կներառվի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում:  

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները