Տնտեսություն

Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում, քննարկումներ կան մի քանի երկրների հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում, քննարկումներ կան մի քանի երկրների հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ցորենի ներմուծման այլընտրանքային աղբյուրներ է դիտարկում՝ այդ հարցը քննարկելով մի քանի երկրների հետ:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Այլընտրանքային ներմուծման աղբյուրները դիտարկում ենք: Քննարկում ենք մի քանի երկրների հետ: Ընդ որում, սա որևէ երկրի դեմ չէ: Եթե մենք մեր ցորենի 99 տոկոսը ներմուծեինք, պայմանական, Ռումինիայից, ես Ռուսաստանի հետ բանակցելու էի ցորենի ներմուծման հարցով։ Սա նորմալ, տրամաբանական գործընթաց է»,-ասաց Պապոյանը: 

Նախարարը պարենային անվտանգության առումով կարևոր համարեց անմշակ հողերում թեկուզ բացասական ինքնարժեքով ցորենի մշակությունը խրախուսելը։ 

Հայաստանը 2023 թվականին 130 հազար տոննա ցորեն է արտադրել, իսկ 450 հազար տոննա ներմուծել է։ Ցորենի ներմուծումը Հայաստանը հիմնականում իրականացնում է Ռուսաստանից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում