Տնտեսություն

Նախարարը մանրամասներ հայտնեց գյուղապահովագրության ոլորտում արվող աշխատանքներից

1 րոպեի ընթերցում

Նախարարը մանրամասներ հայտնեց գյուղապահովագրության ոլորտում արվող աշխատանքներից

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որ 2025-ին գյուղատնտեսական ապահովագրության ավելի մեծ ծավալ լինի, քան այս տարի էր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

Նախարարն ասաց, որ Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KFW) հետ համատեղ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար «Պետական աջակցություն» միջոցառման շրջանակներում 15 հազար հա տարածքի համար նախատեսվում է 1.490 մլրդ դրամ ապահովագրավճարի մի մասի սուբսիդավորում:

«Մենք այս տարի ունեցանք ապահովագրության հետ խնդիր: Հիմա KFW-ի հետ ակտիվ բանակցությունների մեջ ենք: Կարող եմ արձանագրել, որ ունենք հաջողություն: Իրենք պատրաստ են մեզ գումար հատկացնել, պետությունն էլ կհամաֆինանսավորի: Բանակցում ենք նաև վերաապահովագրողի հետ, որ, եթե ոչ այն ծավալով, ինչ ունեցել ենք 2023-ին, ապա 2025-ին ունենանք ապահովագրության շատ ավելի մեծ ծավալ, քան եղել է այս տարի»,-ասաց Պապոյանը:

Նպատակ կա ծավալները 2026-ին ամբողջությամբ վերականգնել ու զարգացնել:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում