Քաղաքականություն

Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար

1 րոպեի ընթերցում

Գևորգ Պապոյանը երկկողմ ձևաչափով բանակցությունները համարում է արդյունավետ Հայաստանի և Ադրբեջանի համար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձավ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային երթուղիների ապաշրջափակման հարցերը նույնպես երկկողմ ձևաչափով կքննարկվեն՝ առանց Ռուսաստանի միջնորդության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պապոյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում միջնորդ երկրները սեփական շահերով են մոտենում գործընթացին։

«Եթե դուք նկատել եք, վերջին ժամանակներում մեծ հաշվով ամբողջ գործընթացը տեղի է ունենում երկկողմ ֆորմատով»,- ասաց Պապոյանը՝ հիշեցնելով սահմանազատման հարցով հանձնաժողովների ղեկավարների, երկու երկրների ղեկավարների, արտաքին գործերի նախարարների՝ վերջերս տեղի ունեցած երկկողմ շփումները և ընդգծելով երկկողմ ձևաչափի արդյունավետությունը:

Էկոնոմիկայի նախարարի կարծիքով՝ երկկողմ ձևաչափով բանակցությունները հաջողություն են գրանցել և նպատակահարմար է շարունակել աշխատանքը հենց այս ձևաչափով։

«Երկկողմ ֆորմատը, իմ կարծիքով, արդյունավետ է եղել և պետք է շարունակել այդ ֆորմատով աշխատել»,-եզրափակեց նախարարը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում