Քաղաքականություն

ՔՊ-ի օրակարգում Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարց չկա․ Գևորգ Պապոյան

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ի օրակարգում Անդրանիկ Քոչարյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարց չկա․ Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրակարգում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին պաշտոնից ազատելու հարց չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում այս հարցը քննարկվել է։

«Ոչ, այդպիսի հարց չկա օրակարգում։ Բայց մենք ազատ ենք, բոլոր հարցերն էլ կարող ենք քննարկել»,-ասաց Պապոյանը։ 

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ անդամներ ցանկանում են Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության և  անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու նախաձեռնություն սկսել։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում