Քաղաքականություն

Հայաստանը դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելման թեմայով ֆորում կանցկացնի․ ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանը  դեկտեմբերին ցեղասպանությունների կանխարգելման թեմայով ֆորում կանցկացնի․ ԱԳ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը անդրադարձավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ԱԳՆ-ի օրակարգում առաջնահերթություն չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը շարունակում է մի շարք քայլեր իրականացնել ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ ֆորում, որը բավականին ամբիցիոզ ծրագիր ունի։ Եվ մեր համար ցեղասպանությունների կանխարգելման խնդիրը մնում է կարևոր հարցերից մեկը։ Խոսքն առաջնահերթ լինելու և չլինելու մասին է»,-ասաց Հովհաննիսյանը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին գործերի նախարարության օրակարգում առաջնահերթություն չէ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում