Տնտեսություն

Տարվա ավարտին ՀՀ միջին տնտեսական աճը 7 տոկոսից բարձր է լինելու․ նախարար

2 րոպեի ընթերցում

Տարվա ավարտին ՀՀ միջին տնտեսական աճը 7 տոկոսից բարձր է լինելու․ նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն է առաջիկա տարիներին տնտեսական պոտենցիալից բարձր կայուն տնտեսական աճ ապահովելը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

«Միջազգային գործընկերը նշում են, որ նախորդ երկու տարիների տնտեսական աճը երկուսից երեք անգամ Հայաստանի տնտեսական պոտենցիալից ավել է եղել։ Այդպիսի աճերը, բնականաբար, երկարաժամկետ հեռանկարում չեն կարող պահպանվել։ Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունն առաջիկա տարիներին պետք է լինի մեր տնտեսական պոտենցիալից բարձր կայուն տնտեսական աճի ապահովումը։ Այս պահի դրությամբ մեր տնտեսական պոտենցիալը միջազգային գործընկերները գնահատում են 4,5-5 տոկոսի շրջանակներում։ Բայց մեր թիրախը շարունակում է մնալ շատ ավելի բարձր տնտեսական աճը, քանի որ հենց կառավարության ջանքերը դրա մասին են»,- ասաց Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ կառավարությունը չի բավարարվելու մինիմալ շեմերով և հավելյալ ջանքեր կգործադրի բարձր տնտեսական աճ ապահովելու համար։ 

«Կառավարության ծրագրում արձանագրված 7 տոկոս միջին տնտեսական աճի թիրախը պահպանվում է և կատարվում է։ 2024 թվականի ավարտին մեր միջին տնտեսական աճը 7 տոկոսից բարձր է լինելու»,- եզրափակեց Պապոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում