Տնտեսություն

Հայաստանն այս տարի ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է 93 մլն դոլարով ավելի շատ, քան ստացել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանն այս տարի ԵԱՏՄ ընդհանուր բյուջե տվել է 93 մլն դոլարով ավելի շատ, քան ստացել է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության ընդհանուր բյուջե այս տարի տվել է 231 մլն դոլար:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով վճարված և ստացված մաքսատուրքերին: 

«2024թ հունվար-հոկտեմբերին Հայաստանից ի օգուտ ԵԱՏՄ ընդհանուր բյուջե գանձվել է 231 մլն դոլար և ստացել է 138 մլն դոլար, բացասական սալդոն կազմում է 93 մլն դոլար: Այսինքն՝ ՀՀ-ն ԵԱՏՄ բյուջե տալիս է 93 մլն դոլար ավելի, քան ստանում է»,-ասաց նախարարը:

2023-ին սալդոն նույնպես բացասական է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում