Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ հաջորդ տարի նվազագույնը մեկ եռամսյակ հնարավոր կլինի արդյունահանում իրականացնել Ամուլսարի ոսկու հանքից

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը հույս ունի, որ հաջորդ տարի նվազագույնը մեկ եռամսյակ հնարավոր կլինի արդյունահանում իրականացնել Ամուլսարի ոսկու հանքից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հույս ունի, որ հաջորդ տարվա ընթացքում նվազագույնը գոնե մեկ եռամսյակ Ամուլսարի ոսկու հանքավայրից արդյունահանում կլինի։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցում։ 

Ամուլսարի հետ կապված գործընթաց կա։ Մենք այս հարցով ֆինանսավորման հետ կապված պրոցեսների մեջ ենք։ Ֆինանսավորման մի մասն արդեն իսկ պատրաստ է, մյուս մասի հետ կապված դեռ գործընթաց կա, որոշակի վարկավորման պրոցես կա։ Դա հույս ունենք ավարտել այս տարվա ընթացքում, և ես շատ մեծ հույս ունեմ, որ եկող տարի նվազագույնը գոնե մեկ եռամսյակ արդյունահանում կունենանք։ Եթե հաջողվի երկու եռամսյակ ունենալ, ավելի լավ տնտեսական արդյունք կունենանք, քան այն, ինչ նախանշել ենք հաջորդ տարվա համար»,-ասաց նախարարը։  

Հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի մի մասը կառավարությանը նվիրաբերելու գործընթացը, Գևորգ Պապոյանն ասաց․ «Դրանք իրար հետ փոխկապակցված գործընթացներ են։ Մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հարցերը կլուծենք, այդ թվում՝ այդ հարցը, մեկ փաթեթում։ Այդտեղ առանձնահատուկ որևէ բան չկա»։

2024 թվականի հունվարին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարվեց, որ «Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 12․5 տոկոսը կանցնի ՀՀ կառավարությանը։ Մինչ այս պահը բաժնետոմսերի փոխանցումը ՀՀ կառավարությանը չի իրականացվել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում