ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 22.5 մլն դոլար
1 րոպեի ընթերցում
![ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 22.5 մլն դոլար](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/10/31/kOrP4h0FKEyToMZTpfCIiH4zISjv0oiIbtYET0cW.webp)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունում ԵԱՏՄ երկրների կողմից Հայաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը տարվա առաջին կիսամյակում կազմել է 22.5 մլն դոլար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«2024թ հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքի ծավալը կազմել է 26.5 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրների կողմից օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 22.5 մլն դոլար»,-ասաց Պապոյանը: