ՀՀ-ի առաջնահերթությունը պետք է լինի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը․ Գևորգ Պապոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի անվտանգային միջավայրի ապահովումը, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նախարարը նման կարծիք հայտնեց՝ անդրադառնալով ավելի վաղ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Հայաստանի արտաքին գործերի նախարարության թիվ մեկ առաջնահերթությունը չէ։

«Ցավոք սրտի, երկար ժամանակ տնտեսությունը, ներդրումներն արտաքին քաղաքական բլոկի համար տասնամյակներ շարունակ չեն եղել առաջնահերթություն», - նշեց Պապոյանը։ 

Նախարարի խոսքով՝ օտար երկրներում ՀՀ բազմաթիվ դեսպանների հետ հանդիպման հիմնական օրակարգային հարց է լինում տվյալ երկրների և Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև տնտեսական բնույթի այլ հարցեր։

«Անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ տնտեսությունը զարգանում է։ Ոչ մի հարց չի լուծվի, այդ թվում՝ ձեր նշած հարցերը, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ։ Երբ տնտեսության հարցը լուծվում է, ինքն իր հետ լուծում է անվտանգային հարցերը, մշակույթի ու կրթության հարցերն է լուծում, առողջապահության հարցն էլ է լուծում, մեր երկրի միջազգային դիրքի հարցն էլ է լուծում։ Մեր երկրի բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ ՀՀ քաղաքացիները՝ ես էլ նրանց հետ, տասնամյակներ շարունակ կերակրվել ենք ինչ-որ բաներով, որոնց արդյունքում՝ որպես կանոն, տեղի է ունենում պետության կորուստ»,-նշեց նախարարը՝ շեշտելով, որ երկրի արտաքին քաղաքականության առաջին խնդիրները պետք է լինեն տնտեսությունը, ներդրումները, առևտրաշրջանառության ավելացումը։ 

Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ այդ տրամաբանությամբ Հայաստանը հաջողել է, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ տնտեսական աճ է գրանցում։ 

«2021 թվականին ունեցել ենք 5,36 տոկոս տնտեսական աճ, 2022 թվականին ունեցել ենք 12,7 տոկոս տնտեսական աճ, 2023-ին՝ 8,3 տոկոս տնտեսական աճ, 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 6,5 տոկոս տնտեսական աճ։ Մեր նախընտրական ծրագրում նշված միջինում 7 տոկոս տնտեսական աճի կանխատեսումից այժմ առաջ ենք գտնվում»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը։ 

Հայերեն Español

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս