Վրաստան

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց է անցկացվում

2 րոպեի ընթերցում

Թբիլիսիում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ ցույց է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վրաստանի խորհրդարանի դիմաց սկսվել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կազմակերպած ցույցը խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է  ՏԱՍՍ-ը,  ցույցի մասնակիցները պարզել են Վրաստանի և ԵՄ դրոշները։ Հավաքվածները շարժվել են դեպի Ռուսթավելի պողոտա՝ արգելափակելով դրա երկայնքով մեքենաների շարժը։

Նախօրեին ճեպազրույցում Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ չի ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ է արել քաղաքացիներին հոկտեմբերի 28-ին ժամը 19:00-ին խորհրդարանի շենքի մոտ հավաքվել։ 

Հոկտեմբերի 27-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ վրաց ժողովուրդը կատարել է միակ, այլընտրանքային ընտրությունը՝ ընտրելով խաղաղությունն ու երկրի զարգացումը, լուսավոր եվրոպական ապագան: 

Երկրի մի խում ընդդիմադիր քաղաքական ուժեր էլ հայտարարել էին, որ չեն ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները։

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ իշխող կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 54,8 տոկոսը՝ ընտրատեղամասերի 99,64 տոկոսի արդյունքների հաշվարկից հետո։

Ընդդիմադիր չորս կուսակցություններն, ընդհանուր առմամբ, ստացել են ձայների 37,5%-ը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում