Վրաստանի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամ է մահացել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի Փոթի նավահանգստային քաղաքի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջան) թիվ 15 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրությունների ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ընտրական հանձնաժողովի անդամը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։

«Փոթիի 15-րդ ընտրատեղամասի անդամ Նիկոլոզ Լոմիձեի ինքնազգացողությունը վատացել է: Նրան տեղափոխել են հիվանդանոց, բայց, ցավոք, նա մահացել է: Ընտրական հանձնաժողովը ցավակցում է նրա ընտանիքին»,- ասել է Իոսելիանին։

Վրաստանում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ։

Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները կորոշեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։

Նշվում է, որ ընտրական գործընթացը վերահսկում են ավելի քան 1700 դիտորդներ միջազգային կազմակերպություններից, ինչպես նաև ավելի քան 23 հազար դիտորդներ 111 տեղական կազմակերպություններից։

Հաղորդվում է, որ քվեարկության գործընթացը կտևի մինչև ժամը 20:00-ն, որից հետո ընտրական հանձնաժողովները կսկսեն ձայների հաշվարկը։ Քվեարկության առաջին արդյունքները կհրապարակվեն տեղամասերի փակումից 2-3 ժամ անց։ 

ՎրաստանիԿԸՀ-ում ամփոփիչ ճեպազրույցը նշանակված է ժամը 22:00-ին։

 

 

 

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները