Վրաստան

Վրաստանի ԿԸՀ–ն հայտարարել է՝ ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում

1 րոպեի ընթերցում

Վրաստանի ԿԸՀ–ն հայտարարել է՝ ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում խորհրդարանական ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Sputnik Georgia–ն՝ այս մասին տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանին։

 «Այս պահի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկությունն ընթանում է հիմնականում հանգիստ մթնոլորտում: Առանձին դեպքերում արձանագրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքին միջամտելու փաստեր»,- ասաց Իոսելիանին։

Խոսնակը կոչ է արել կուսակցությունների ներկայացուցիչներին, լրատվամիջոցներին և դիտորդներին չմիջամտել հանձնաժողովների աշխատանքին և հետևել տեղում վարքագծի կանոնները։

Ժամը 10:00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 324 հազար 197 քաղաքացի, որը կազմում է ընտրողների 9.27 տոկոսը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում