Քաղաքականություն

Հորիզոնում կան արդարադատության նախարարի թեկնածուներ, շուտով նշանակումը կլինի. Գևորգ Պապոյան

2 րոպեի ընթերցում

Հորիզոնում կան արդարադատության նախարարի թեկնածուներ, շուտով նշանակումը կլինի. Գևորգ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնի համար թեկնածուներ կլինեն միգուցե ոչ կուսակցության անդամներից, բայց՝ քաղաքական թիմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա արդարադատության նախարար չի ընտրվել և արդյոք դրա պատճառը կադրերի սովն է:

«Թեկնածուները շատ են և նրանց մի մասը կարող էր շատ լավ ղեկավարել արդարադատության նախարարությունը, սակայն տարբեր պատճառներով, այդ թվում՝ այսօր իրենց ունեցած աշխատանքով պայմանավորված, ցավոք սրտի, հրաժարվեցին դառնալ նախարար»,-ասաց Գևորգ Պապոյանը: 

Նրա կարծիքով՝ կադրերի սղության խնդիր միշտ կա, բայց նաև կան բազմաթիվ գործընկերներ հենց թիմից, որոնք շատ լավ նախարար կարող էին լինել, սակայն նրանք ցանկացել են իրենց աշխատանքը հասցնել մինչև 2026 թվականը:

«Մենք կունենանք թեկնածու քաղաքական թիմից, միգուցե ոչ կուսակցության անդամ»,-ասաց Պապոյանը:

Այդուհանդերձ, Էկոնոմիկայի նախարարը չցանկացավ անուններ քննարկել՝ հավելելով, որ հորիզոնում կան անուններ և շուտով նշանակումը կլինի:

Նախարարը կարծիք հայտնեց, որ գործադիր մարմնում աշխատանքն իր ծանրաբեռնվածությամբ և պատասխանատվությամբ դժվար է, միևնույն ժամանակ՝ շատ ավելի հետաքրքիր։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում