ՆԱՏՕ-ի յոթ երկրներ դեմ են Ուկրաինայի անհապաղ անդամակցությանը դաշինքին. POLITICO

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Գերմանիան, պատրաստ չեն տեղի տալու Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի պահանջներին և անհապաղ հրավիրելու նրան դաշինք՝ Ռուսաստանի հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելու մտավախությունների պատճառով։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հաղորդում է POLITICO-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի չորս պաշտոնյաների ու դիվանագետների։

Ըստ աղբյուրների տեղեկատվության՝ Գերմանիան և ԱՄՆ-ն առաջին երկրների թվում են, որոնք ձգձգում են Կիևին դաշինք հրավիրելու հարցը։ 

«Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Բելգիան, Սլովենիան և Իսպանիան, թաքնվում են ԱՄՆ-ի և Գերմանիայի թիկունքում: Նրանք տատանվում են այդ հարցում (խմբ.՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության)», - մեջբերում է POLITICO-ն դաշինքի պաշտոնյայի խոսքը, որի անունը չի նշվում։ 

Ուկրաինայի անդամակցությանը դեմ են նաև Հունգարիան և Սլովակիան։

Հրատարակության մեկ այլ զրուցակցի խոսքով՝ դաշինքի երկրները միայն վերացականորեն են հավանություն տալիս Ուկրաինայի անդամակցությանը և կսկսեն ակտիվորեն դիմադրել դրան, հենց դա սկսի իրականություն դառնալ։ Լրատվամիջոցի գնահատումներով՝ դաշինքի առանցքային անդամները ձգձգում են Կիևի հրավերը, քանի որ «անհանգստացած են, որ կներքաշվեն Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ»։

POLITICO-ի աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմում կարծում են, որ ԵՄ երկրների մեծ մասը չի աջակցի մոտ ապագայում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ ԱՄՆ վարչակազմում բազմիցս ասել են, որ ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությունը տեղի կունենա միայն Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո, սակայն հստակ ժամկետներ չեն նշվել։ Ընդ որում, ըստ պարբերականի զրուցակցի՝ Կիևի հնարավոր հրավերն ապագայում «կկապվի Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարի պարտադիր բարեփոխումների հետ»:

Իր «հաղթանակի ծրագրում», որը Զելենսկին վերջերս ներկայացրել էր ԵՄ երկրներին, իսկ մինչ այդ՝ ԱՄՆ ղեկավարությանը, նա խնդրում է անմիջապես հրավիրել Ուկրաինային ՆԱՏՕ, սակայն միևնույն ժամանակ ընդունելով, որ դա հնարավոր կլինի միայն Ռուսաստանի հետ պատերազմի ավարտից հետո։

Աշխարհ

Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացրել է իր «հաղթանակի ծրագիրը»

Հայերեն Русский

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց