Չինաստան

Սի Ծինփինը BRICS-ն անվանել է բազմաբևեռության համակարգ ձևավորող գործոն

1 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը BRICS-ն անվանել է բազմաբևեռության համակարգ ձևավորող գործոն

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Կազանում BRICS-ի գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կազմակերպությունն անվանել է համակարգ ձևավորող գործոն բազմաբևեռության ձևավորման գործում: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։  

«BRICS կարևոր դեր է խաղում նաև համընդհանուր հասանելի ինտենսիվ տնտեսական գլոբալացման ձևավորման գործում», - ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահը ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:

BRICS-ի գագաթնաժողովը Կազանում տեղի կունենա հոկտեմբերի 22-ից 24-ը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում