Հայաստանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու հարցով․ ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դեռ որոշում չունի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին՝ COP29-ին մասնակցելու հարցով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Նման որոշում չկա։ Պետք է քննարկենք, հասկանանք, թե ինչի՞ համար ենք մեկնում, ի՞նչ է դա տալու Հայաստանին, ի՞նչ շահեր ունենք և ի՞նչ մակարդակով ենք մասնակցում։ Համենայն դեպս, COP29-ի մասնակցության հրավերն Ադրբեջանի մենաշնորհը չէ, դա Ադրբեջանի միջոցառումը չէ, դա ՄԱԿ-ի միջոցառում է։ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի անդամ է։ Կրկնում եմ՝ որոշում չկա, կքննարկենք, կհասկանանք»,- ասաց Սիմոնյանը։ 

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը՝ COP29-ը, անցկացվելու է Բաքվում նոյեմբերի 11-ից 22-ը։ Ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Հայաստանին COP29-ին մասնակցելու հրավեր է ուղարկվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս հայտարարել էր, որ Բաքվում կայանալիք համաժողովին մասնակցության հարցով Հայաստանը որոշում դեռ չունի։ 

Հայերեն العربية English Español Русский Türkçe 中文

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին