Աշխարհ

Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին

1 րոպեի ընթերցում

Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ալբանիայում ձերբակալել են երկրի նախկին նախագահ (2017-2022) Իլիր Մետային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես փոխանցում է RBK-ն, վկայակոչելով ալբանական NOA լրատվամիջոցին, այս մասին հայտարարել է Իլիր Մետայի փաստաբան Գենց Յոկուտայը։

Փաստաբանի պարզաբանմամբ՝ Մետային մեղադրում են երեք հոդվածով՝ կոռուպցիայի, փողերի լվացման և չհայտարարագրելու համար։ 

Նա ձերբակալությունը  քաղաքական է որակել՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալը հերքում է առաջադրված մեղադրանքը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում