Սինգապուրի խորհրդարանի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հանդիպել է Սինգապուրի խորհրդարանի նախագահ Սեհ Կիան Պենգի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ 

Սինգապուրի խորհրդարանի նախագահը նշել է, որ Հայաստանի եւ Սինգապուրի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում եւ ուրախությամբ ընդգծել 2019 թվականին Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետների փոխադարձ այցերը:

Սեհ Կիան Պենգն ուրախությամբ ողջունել է Հայաստանի՝ ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդ-անդամ դառնալու հանգամանքը եւ Միջխորհրդարանական միության շրջանակում ակտիվ համագործակցությունը:

ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի գործընթացը:

Սինգապուրի խորհրդարանի նախագահն իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին եւ կարեւորել այս գործընթացում համապարփակ խաղաղության եւ կայունության հաստատումը՝ բացառելով ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման դրսեւորումները:

Հանդիպման մասնակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել նպաստելու երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը:

 

Հայերեն English فارسی Français Türkçe 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն