Չինաստան

Սի Ծինփինը կոչ է արել մեծացնել հրթիռային զորքերի հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Սի Ծինփինը կոչ է արել մեծացնել հրթիռային զորքերի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի հրթիռային ստորաբաժանումների իրական մարտունակության բարձրացման անհրաժեշտության մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Նշվում է, որ ավելի վաղ Սի Ծինփինն այցելել է հրթիռային ուժերի բրիգադներից մեկը և ելույթ ունեցել։

«Անհրաժեշտ է բարձրացնել իրական մարտական ​​և ռազմավարական զսպման կարողությունները և վճռականորեն կատարել կուսակցության և ժողովրդի կողմից առաջադրված տարբեր խնդիրներ»,- ասել է ՉԺՀ-ի ղեկավարը։

Սի Ծինփինը նաև ընդգծել է մարտական ​​պատրաստության համակողմանի ամրապնդման, մարտունակության ամրապնդման, ազգային ռազմավարական անվտանգության և հիմնական շահերի արդյունավետ պաշտպանության և պատերազմի ժամանակակից ձևերի ու մեթոդների փոփոխություններին հարմարվելու անհրաժեշտությունը։

Նախկինում Սի Ծինփինը հայտարարել էր Չինաստանում ռազմական տեսության ժամանակակից համակարգի կառուցման անհրաժեշտության մասին՝ չինական բնութագրերով, ինչպես նաև զորքերի մարտական ​​պատրաստության համակողմանի ամրապնդման և Չինաստանի բանակի արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում