Բայդենը և Նեթանյահուն քննարկել են՝ ինչպես ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունն օգտագործել Գազայում պատերազմի ավարտի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարին սպանելու կապակցությամբ։ Երկու ղեկավարները նաև քննարկել են Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։

«Նախագահ Բայդենը և վարչապետ Նեթանյահուն նաև քննարկել են, թե ինչպես օգտագործել այս պահը պատանդներին տուն բերելու և պատերազմը դադարեցնելու համար՝ ապահովելով Իսրայելի անվտանգությունը և այնպես անելով, որ ՀԱՄԱՍ-ն այլևս երբեք հնարավորություն չունենա վերահսկելու Գազայի հատվածը», - ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ երկու ղեկավարները պայմանավորվել են սերտ կապ պահպանել առաջիկա օրերին ինչպես ուղղակիորեն, այնպես էլ ազգային անվտանգության իրենց թիմերի միջոցով:

Իր հերթին Axios լրատվական հարթակը, հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաների, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի մահը հնարավորություն է ստեղծում վերսկսել շարժման մոտ պահվող 101 պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հաստատման վերաբերյալ համաձայնագիր կնքելու բանակցությունները։

Իսրայելի պաշտոնյաները հույս ունեն, որ ի տարբերություն Սինվարի՝ ՀԱՄԱՍ-ի մյուս առաջնորդներն ու հրամանատարները ավելի պատրաստակամ կլինեն հանձնվելու և նույնիսկ աքսորի գնալու՝ որպես պատերազմի ավարտի գործարքի մաս:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Իսրայելի վարչապետն ու նրա խորհրդականներն արդեն կապի մեջ են եղել ԱՄՆ նախագահի վարչակազմի և Կատարի ու Եգիպտոսի միջնորդների հետ՝ գործարքի հեռանկարների շուրջ։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Կատարի վարչապետի հետ և քննարկել Սինվարի մահը և հրադադարի գործարքի շուրջ բանակցությունները։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 42 400 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 99 000-ը։ Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է 101 պատանդ։ 

Աշխարհ

Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը

 

Հայերեն Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում