ՀՀ-ն երկարաձգում է ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ««ՀՀ կառավարության  և ԱՄՆ կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝հոկտեմբերի 17-ին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրվել է ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համաձայնագիր` զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը, փոխադրումը կանխելու նպատակով:

Նրա խոսքով՝ համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետն արդեն երկու անգամ երկարաձգվել է:

«2024 թվականի մայիսի 2-ին Երեւանում ստորագրվել է համաձայնագրի գործողության ժամկետը 7 տարի ժամկետով՝ մինչև 2030 թվականի նոյեմբերի 30-ը երկարաձգելու մասին համաձայնություն»,- ասաց Սարգսյանը։

Մանրամասն ներկայացնելով համաձայնագրով սահմանված և նախատեսվող կարգն ու պայմանները՝ հիմնական զեկուցողն առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանն ընդգծեց, որ նախագծում առկա չեն խնդրահարույց կետեր և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին։  

Հայերեն English Español Français Русский 简体中文

Պենտագոնը 1500 զինվորական, ուղղաթիռներ և հետախուզական ուժեր է ուղարկում ԱՄՆ-ի հարավային սահման

ՀՀ կառավարության նիստ

Բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա քաղաքացիների կողմից ստեղծված հանցավոր կազմակերպություն, որի մեջ ներգրավված են նաև անչափահասներ

ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել հայտարարագրվելուց հետո սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը 15 տարվա ընթացքում  առաջին անգամ կայցելի Լիբանան

Թրամփը Պուտինին սպառնացել է պատժամիջոցներով, եթե նա վերջ չդնի Ուկրաինայում ընթացող «անհեթեթ պատերազմին»

«Ինտեր»-ը հաղթել է, «Մանչեսթեր Սիթի»-ն` պարտվել. ՉԼ այլ արդյունքներ

ՊԵԿ-ը նոր պարզաբանում է ներկայացրել եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ

ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի  արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցը

Վարչապետը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին