Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Զելենսկու խաղաղության ծրագիրը կքննարկվի փակ դռների հետևում

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Զելենսկու խաղաղության ծրագիրը կքննարկվի փակ դռների հետևում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, մեկնաբանելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության ծրագիրը, հայտարարել է, որ Ուկրաինան, հավանաբար, կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, սակայն ժամկետների վերաբերյալ որևէ հստակ տեղեկություն չի նշել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում «Ինտերֆաքսը»-ը:

Մարկ Ռյուտենի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ի գիտություն է ընդունել ծրագիրը և այն կքննարկի փակ դռների հետևում։

«Ուկրաինան, իհարկե, կմիանա դաշինքին, երբ գա հարմար պահը, բայց չեմ կարող հստակ նկարագրել, թե ինչպես է Ուկրաինան մտնելու ՆԱՏՕ»,-ասել է Ռյուտեն:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում