Մարզեր

Երևանում և մի շարք շրջաններում 2 օրվա ընթացքում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում

1 րոպեի ընթերցում

Երևանում և մի շարք շրջաններում 2 օրվա ընթացքում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մի շարք շրջաններում, այդ թվում նաև Երևանում, առաջիկա երկու օրը կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ: 

«Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ 

Նշված ժամանակահատվածում հանրապետության մի շարք շրջաններում, հատկապես կենտրոնական գոտում, այդ թվում նաև Երևանում կթափվի հոկտեմբեր ամսվա նորմայի 100-150 տոկոսի չափ տեղում»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում