Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններից է կախված մարդկության ապագան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ չին-ամերիկյան հարաբերությունները կարևորագույններից մեկն են աշխարհում, և դրանցից է կախված երկու ժողովուրդների բարեկեցությունն ու ամբողջ մարդկության ապագան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Չին-ամերիկյան հարաբերությունները կարևորագույն երկկողմ հարաբերություններից մեկն են աշխարհում, դրանք կապված են երկու ժողովուրդների բարեկեցության և մարդկության ապագա ճակատագրի հետ», - գրել է Չինաստանի ղեկավարն ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեի ավանդական հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում։ 

Չինաստանն, արձանագրել է նա, չին-ամերիկյան հարաբերությունները մշտապես կառուցել է փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին համապատասխան։

Սի Ծինփինը հավելել է, որ Պեկինը «միշտ համարել է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների հաջողությունները հնարավորություններ են միմյանց համար, երկու երկրները պետք է օգնեն միմյանց զարգացման գործում և ոչ թե հակառակը»:

«Չինաստանը պատրաստ է լինելու ԱՄՆ-ի գործընկերն ու բարեկամը, դա օգուտ կբերի ոչ միայն երկու երկրներին, այլև ամբողջ աշխարհին», - ընդգծել է Չինաստանի նախագահը։

Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտեն հիմնադրվել է ԱՄՆ-ում 1966 թվականին մի խումբ գիտնականների և քաղաքական, կրոնական գործիչների և գործարարների կողմից, որոնք շահագրգռված էին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ:

Հայերեն العربية Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում