Փաշինյանը բացատրել է, թե ինչու է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտահոգում Ադրբեջանին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովի շրջանակում: 

Փաշինյանն, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ Ադրբեջանի ընկալումներին, ասաց. «Իմ տպավորությամբ՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանին»:

Ըստ նրա՝ այս փաստը պոտենցիալ երկու մտահոգություն կարող է բերել Ադրբեջանին: «Առաջինը՝ եթե Ադրբեջանն անկեղծ մտածում է, որ ռազմավարական հեռանկարում Հայաստանն ագրեսիվ պլաններ ունի Ադրբեջանի նկատմամբ, դա կարող է ստեղծել ընկալում, որ այդ տասնյակ միլիարդավոր դոլարները կարող են օգտագործվել ընդդեմ Ադրբեջանի: Բայց կա նաև հակադարձը, որ, եթե Ադրբեջանն ագրեսիվ մտադրություններ ունի Հայաստանի նկատմամբ, դա կարող է մտահոգել Ադրբեջանին, որ այդ տասնյակ միլիարդավոր դոլարները կարող են օգտագործվել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար, և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ պլաններն իրագործելու խնդիրներ կարող է ունենալ»,-ասաց նա:

Վարչապետը հավելեց՝ եթե Ադրբեջանի խորքային մտահոգությունն առաջինն է, ապա դա փարատելի մտահոգություն է: Հայաստանը բարձրագույն մակարդակում իր իրականացրած ռազմավարական քաղաքականություններով արձանագրում է, որ Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ ագրեսիվ նկատառում չունի:

«Մենք ճանաչում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը: Պատրաստ ենք դրա վերաբերյալ դե յուրե պարտավորություններ ստանձնել: Ավելին՝ Հայաստանն արձանագրել է, որ նույնիսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական, օրինական հենքերի վրա: Այսինքն՝ մենք բոլոր երաշխիքները ստեղծում ենք և շարունակելու ենք այս ուղեգիծը, որ մեր հարևաններից որևէ մեկը ոչ միայն կասկած չունենա, որ մենք ագրեսիվ մտադրություններ չունենք, այլ նաև գոյություն ունենան դե յուրե պարտադիր երաշխիքներ՝ մեր երկրի կողմից ագրեսիվ քաղաքականությունների չվարման վերաբերյալ»,-նշեց Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

ՌԴ գյուղնախարարությունը ներկայացրել է Հայաստանից գյուղմթերքի ներմուծումը վերականգնելու պայմանները

Բուզանդի փողոցում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարների չորս մարտական հաշվարկ

Վրաց-ռուսական սահմանին երթևեկությունը վերականգնվել է

Ուկրաինան առաջարկել է փոխադարձաբար դադարեցնել Սև ծովում քաղաքացիական նավերի դեմ հարվածները

Իտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանում

Երևանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում բռնկված հրդեհը մարվել է

Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար նշանակվել է ընդհանուր 1,7 մլն դրամի տուգանք

ԱԺ նախագահը Ղարաբաղի բնակչության վերադարձը պետական նպատակ ձևակերպելը կոնֆլիկտածին է համարում

Վրաստանը փակել է «Կազբեգի-Վերին Լարս» անցակետը՝ ջրի մակարդակի բարձրացման պատճառով