Տնտեսություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Ֆրանսիայում կմասնակցի Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին

1 րոպեի ընթերցում

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Ֆրանսիայում կմասնակցի Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում մասնակցելու է  Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 11-ին մեկնել են Ֆրանսիայի Հանրապետության Դիժոն քաղաք՝ Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողագործության և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում