Բայդենը կարող է Նեթանյահուի հետ քննարկել Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրերը. Axios

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հոկտեմբերի 9-ին կարող է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսով քննարկել Իրանին հարված հասցնելու ծրագրերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Axios լրատվական հարթակը՝ վկայակոչելով ամերիկացի երեք պաշտոնատար անձանց։

Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, «Բայդենի և Նեթանյահուի այս խոսակցությունը կլինի առաջինը երկու լարված ամսվա ընթացքում և տեղի կունենա այն ​​ժամանակ, երբ Իսրայելը դիտարկում է լայնածավալ հարվածներ հասցնելու հնարավորությունը, որը կարող է էապես սրել իրավիճակը՝ հանգեցնելով տարածաշրջանային պատերազմի»։

Աղբյուրների խոսքով՝ «ակնկալվում է, որ Իսրայելի պատասխան միջոցները կլինեն զգալի և, ամենայն հավանականությամբ, Իրանի ռազմական օբյեկտներին ավիահարվածները կհամադրեն գաղտնի հարձակումների հետ՝ նման այն հարձակմանը, որի ժամանակ Թեհրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի ղեկավար Իսմայիլ Հանիյեն»։ Հրապարակման մեջ ասվում է, որ Իսրայելը նաև դիտարկում է Իրանի նավթային օբյեկտներին հարվածների հնարավորությունը։

Իսրայելի վարչապետի օգնականներից մեկը, որի անունը չի նշվում, Axios-ին հայտնել է, որ «հենց որոշումն ընդունվի, Նեթանյահուն կցանկանա տեղեկացնել Բայդենին»։ 

Իսկ ամերիկացի պաշտոնյաններից մեկը նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է օգտագործել այս հեռախոսազրույցը՝ «փորձելու ձևակերպել սահմանափակումներն Իսրայելի պատասխան միջոցների համար»։ Ինչպես պարզաբանել է պարբերականի աղբյուրը, ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իսրայելի հարվածը լինի զգալի, բայց չլինի անհամաչափ։

Ինչպես այս առնչությամբ հաղորդել է Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքը, երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի այցը Վաշինգտոն հետաձգվել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուի որոշմամբ։ 

Հեռուստաալիքի զրուցակիցները նշել են, որ Նեթանյահուն առաջադրել է պայման, որ մինչև Գալանտի ուղևորությունն անվտանգության կաբինետը պետք է հաստատի Իրանի դեմ պատասխան հարվածի պլանը, քանի որ դա Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ նրա բանակցությունների առանցքային թեման է:

Իրանը հոկտեմբերի 1-ին շուրջ 200 հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ կալանել է հրթիռների մեծ մասը։

Հայերեն English Русский

Տորք Անգեղի այգու շինարարության երկրորդ փուլը կավարտվի 2026-ի չորրորդ եռամսյակում. Ավինյանը նախագիծը համարում է ամենահաջողվածներից մեկը

Անտառային հրդեհների կանխարգելումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է․ ՆԳՆ-ն իրազեկող տեսանյութ է հրապարակել

Գևորգ Պապոյանը Հայաստանում ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից մեկում քննարկել է դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների իններորդ ալիքը

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին

Podcast-Հարց բժշկին. ինչու է սարկոման հաճախ հանդիպում երիտասարդների շրջանում և որոնք են առաջին ախտանշանները

Wildberries-ի «Կոլեդինո» լոգիստիկ կենտրոնն աշխատում է բնականոն ռեժիմով

Քուվեյթը հայտարարել է իրանական ԱԹՍ-ների հարձակումները կասեցնելու մասին

Սևան քաղաքում մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի