Բայդենը կարծում է, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ չի լինի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ Մերձավոր Արևելքում լայնամասշտաբ պատերազմ կլինի։ Միևնույն ժամանակ նա ասել է, որ պետք է ավելին արվի այդ պատերազմից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Բայդենի զրույցը լրագրողների հետ։

Լրագրողները հարցրել են Բայդենին, թե որքանով է նա վստահ, որ այդ պատերազմը կարելի է կանխել։

«Որքանո՞վ եք դուք վստահ, որ անձրև չի տեղալու։ Ես չեմ կարծում, որ լայնամասշտաբ պատերազմ է լինելու։ Կարծում եմ՝ մենք կարող ենք խուսափել դրանից։ Բայց դեռ շատ բան կա անելու, շատ բան կա անելու», - ասել է ԱՄՆ նախագահը։

Բայդենը նաև նշել է, որ Իսրայելի հետ քննարկումներ են ընթանում Իրանի՝ հոկտեմբերի 1-ի հարձակմանը պատասխանելու շուրջ։ 

«Այսօր ոչինչ չի պատահելու», - հավելել է Բայդենը՝ հրաժարվելով պատասխանել այն հարցին՝ արդյոք ինքը հորդորում է Իսրայելին չհարվածել Իրանի նավթային օբյեկտներին։

Իրան

Իրանը հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակումն ավարտված է, Նեթանյահուն խոստացել է պատասխանել

Հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ում Իսրայելի Դեսպան Դենի Դանոնը CNN-ին հայտնել էր, որ իր երկիրն Իրանին պատասխանելու բազմաթիվ տարբերակներ ունի, և որ Իսրայելը Թեհրանին շուտով ցույց կտա իր ուժը։

Իսրայելը հոկտեմբերի 3-ի գիշերը թիրախավորել էր Բեյրութի Դահիե արվարձանը, որից առաջ բնակիչներին կոչ էր արել հեռանալ տներից։ Ավիահարվածների թիրախում, ըստ Axios-ի, «Հեզբոլլահ» շարժման սպանված առաջնորդ Հասան Նասրալլահի հավանական իրավահաջորդն էր՝ շարժման գործադիր խորհրդի ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը։ Առայժմ պարզ չէ՝ նա սպանվել է թե ոչ։

Մերձավոր Արևելք

Իսրայելը Բեյրութին ավիահարվածների ընթացքում թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հնարավոր իրավահաջորդին. Axios

Իսրայելն իր հերթին հայտնել է, որ հոկտեմբերի 3-ին «Հեզբոլլահ»-ը երկրի վրա է արձակել շուրջ 230 հրթիռ։ «Հեզբոլլահ»-ի պնդմամբ՝ իր թիրախում են եղել Իսրայելի ռազմական օբյեկտները Հայֆայի ծոցում։ Խմբավորումը նաև հայտնել է, որ Լիբանանի հարավում մարտերի ժամանակ սպանել է իսրայելցի 17 զինվորի։ Իսրայելն այս հայտարարությունը չի մեկնաբանել։

Մեծ յոթնյակի երկրները հոկտեմբերի 3-ին դատապարտել են Իրանի հարձակումն Իսրայելի վրա և վերահաստատել իրենց հանձնառությունն Իսրայելի անվտանգությանը։ G7-ը նաև զսպվածության կոչ է արել։ 

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի կառավարության՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում իսրայելական հարվածներից Լիբանանում գրեթե 1300 մարդ է զոհվել։ Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միքաթին հայտարարել է, որ Իսրայելի հարձակումների հետևանքով տեղահանվել է շուրջ 1,2 միլիոն լիբանանցի։  

Հայերեն Русский

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները

Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում

ԵՄ-ում դատապարտել են Իրանի գրոհները Քուվեյթի և Բահրեյնի դեմ