Մերձավոր Արևելք

Լեհաստանը տարհանում է իր քաղաքացիներին Լիբանանից

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը տարհանում է իր քաղաքացիներին Լիբանանից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանը որոշել է տարհանել իր քաղաքացիներին Լիբանանից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին։

«Իրավիճակը Լիբանանում շատ լարված է։ Իսրայելը ցամաքային գործողություն է սկսել։ Մեր առնվազն տասնյակ քաղաքացիներ սպասում են երկիր վերադառնալուն։ Նրանք Լեհաստան կժամանեն առաջիկա օրերին»,- ասել է Վրոնսկին։

Նա հավելել է, որ խոսքը Լիբանանում տեղակայված լեհերի կազմակերպված խմբերի մասին չէ։ «Նրանք հիմնականում մարդիկ են, ովքեր աշխատում են այնտեղ, ապրում են այնտեղ իրենց ընտանիքներով»,- պարզաբանել է Վրոնսկին:

Նա նշել է, որ Լիբանանից տարհանումը դեռևս հնարավոր է ավիաընկերությունների թռիչքներով։ «Մեկնում դեռևս հնարավոր է, քանի որ դեռ կան չարտերային չվերթներ, թեև ավիաընկերությունների մեծ մասն արդեն դադարեցրել է թռիչքները դեպի Լիբանան»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում