Երևանում մարեցին ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին նվիրված նամականիշը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի ունեցավ ԵԱՏՄ մասին պայմանագրի ստորագրման 10-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նամականիշի մարման արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։
Նամականիշի երկնագույն դաշտում պատկերված է ԵԱՏՄ-ի խորհրդանշանը: Դրա շուրջ մեկ ուղեծրով տեղադրված են անդամ պետությունների դրոշները։