Քաղաքականություն

Ըստ պատգամավորի՝ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ

1 րոպեի ընթերցում

Ըստ պատգամավորի՝ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանն այն համոզմանն է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դավոյանը նման դիրքորոշում հայտնեց լրագրողների հետ զրույցում՝խոսելով նախարարի պաշտոնից Գրիգոր Մինասյանի հրաժարականի մասին:  

«Արդարադատության նախարարի պաշտոնը շատ կարևոր պաշտոն է: Իմ կարծիքով՝ այնտեղ գտնվող մարդը պետք է քաղաքական թիմից լինի»,-ասաց Դավոյանը

Անդրադառնալով Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից հեռացնելու հարցով իշխող խմբակցության պատգամավորների սկսած ստորագրահավաքին՝ Դավոյանն ասաց, որ պատգամավորները կատարել են իրենց վերահսկողական գործառույթը: Պատգամավորը մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնավարման հետ կապված իրենց մտահոգությունները 1-2 օրում չեն ի հայտ եկել:  

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարական է տվել։ Ավելի վաղ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ ստորագրահավաք էին սկսել Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում