ԵԱՏՄ-ում Հայաստանի տեղի և Մեծ եվրասիական գործընկերության մասին նոր գիրքը նվիրվում է ԵԱՏՄ ստեղծման 10-ամյակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում սեպտեմբերի 27-ին լույս է տեսել «Հայաստանը ԵԱՏՄ-ում և Մեծ եվրասիական գործընկերությունը» գիրքը: Այն հրատարակել են Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնը և Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը (Մոսկվա): 

Գիրքը բացվում է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և ՀԶԱՀԻ տնօրեն Վլադիսլավ Գասումյանովի ողջույնի խոսքերով: Ընթերցողների և հեղինակների խմբին ուղերձներ են հղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (Նախարար), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Սերգեյ Գլազյևը և ԵՏՀ կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը: Գրքի գլխավոր խմբագիրներն են պատմաբան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը և սոցիոլոգ, պրոֆեսոր Վալենտինա Կոմլևան:

Հրատարակությունն առնչվում է Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակին և այդ կառույցում Հայաստանի նախագահության տարվան: Այն հրատարակության է երաշխավորվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ: 

Հայաստանյան և ռուսաստանյան ճանաչված գիտնականների և փորձագետների հոդվածների այս ժողովածուն հետազոտում է եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում Հայաստանի մասնակցության, Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների տնտեսության վրա Մեծ Եվրասիայում ընթացող ինտեգրացիոն գործընթացների ազդեցության հարցերը, ինչպես նաև Մեծ եվրասիական գործընկերության տեսլականը և նրանում Հարավային Կովկասի տարածաշրջանի ներգրավման հեռանկարները: 

Գիրքը հրատարակած համագործակցող վերոհիշյալ հայկական և ռուսական գիտավերլուծական կառույցների համագործակցության՝ արդեն ձևավորված ավանդույթների համաձայն այն միաժամանակ լույս է տեսել հայերեն և ռուսերեն լեզուներով: 

«Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելու է Եվրասիական տնտեսական համաժողովը, որը ԵԱՏՄ տարվա ամենախոշոր միջոցառումն է: Այն կայանալու է ԵԱՏՄ Միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում: ԵԱՏՄ հինգ երկրների վարչապետների երևանյան հանդիպման նախօրեին լույս տեսած այս հրատարակությունը գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի մասնագետների շրջանում էական հետաքրքրություն կա մեր մեծ տարածաշրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացների նկատմամբ»,-նշում է ԵՊՀ ռուսական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Արամ Սաֆարյանը:

Գիրքը նախատեսվում է տարածել կառավարման պետական մարմիններում, հասարակական շրջանակներում, առաջատար բուհերում և լրատվամիջոցներում: 

 

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից