Էնթոնի Բլինքենը խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթացը խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ կնքելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել առաջընթացը բանակցություններում՝ խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ ավարտին հասցնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ անդրադառնալով սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև տեղի ունեցած հանդիպմանը։ 

«Պետքարտուղար Բլինքենը գոհունակություն է հայտնել երկու նախարարներին այն առաջընթացի կապակցությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հասել են կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ և քաջալերել է երկու երկրի շարունակական առաջընթացը հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար»,-ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերել Մեթյու Միլլերը՝ հավելելով, որ Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը տարածաշրջանում կմեծացնի կայունությունը և բարգավաճումը։

Քաղաքականություն

Միրզոյանը և Բայրամովը Նյու Յորքում պայմանավորվել են լրացուցիչ ջանքեր ներդնել ՀՀ-Ադրբեջան  խաղաղության համաձայնագրի ամենասեղմ ժամկետում կնքման ուղղությամբ

 

Հայերեն العربية English Español Русский 中文

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ