Իսրայելի ավիահարվածից Լիբանանում 23 սիրիացի է զոհվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելն ավիահարված է հասցրել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող շենքերից մեկին, որտեղ ապրում էին սիրիացի աշխատողներ։ Նրանցից 23-ը զոհվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը` վկայակոչելով լիբանանյան պետական գործակալությունը։

Հարվածը հասցվել է Սիրիայի սահմանամերձ Բեքաայի հովտում գտնվող Յունին քաղաքում։ Ըստ տեղի իշխանությունների՝ փլատակներից հանվել են 23 սիրիացիների մարմիններ։ Եվս 4 սիրիացի և 4 լիբանանցի վիրավորվել են։ 

AP-ն նշում է, որ 6 միլիոն բնակչություն ունեցող Լիբանանում ապրում է գրեթե 780 000 գրանցված սիրիացի փախստական և հարյուր հազարավոր չգրանցվածներ։ 

Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 630-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։  

Ավելի վաղ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ կոչ էին արել Իսրայելի և Լիբանանի սահմանին անհապաղ 21-օրյա զինադադար հաստատել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ:

Ըստ The New York Times-ի՝ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առաջարկը կարող է ընդունվել «առաջիկա ժամերին»:

Մերձավոր Արևելք

Իսրայելը և Լիբանանը կարող են ընդունել հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը.  The New York Times

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի