Մերձավոր Արևելք

Իսրայելը և Լիբանանը կարող են ընդունել հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը.  The New York Times

2 րոպեի ընթերցում

Իսրայելը և Լիբանանը կարող են ընդունել հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկը.  The New York Times

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի և Լիբանանի սահմանին հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առաջարկը կարող է ընդունվել «առաջիկա ժամերին»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով պաշտոնյաների։

Ավելի վաղ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և այլ երկրներ կոչ էին արել Իսրայելի և Լիբանանի սահմանին անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել հակամարտության դիվանագիտական լուծման շուրջ, «որը թույլ կտա սահմանի երկու կողմի քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տները»:

«Դիվանագետները բանակցություններ են վարել երկու երկրների հետ և հույս ունեն, որ իրենց կառավարությունների ներկայացուցիչները հրադադարի առաջարկը կընդունեն առաջիկա ժամերին», - ասվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով պաշտոնյայի:

Հրատարակության տվյալներով` «Հեզբոլլահ» շարժումը պաշտոնապես չի խնդրելու ընդունել առաջարկը, սակայն պաշտոնյաները հայտարարել են, որ եթե Լիբանանը համաձայնի հրադադարի, ապա իշխանությունները պետք է երաշխավորեն, որ շարժման մարտիկները 21 օր կպահպանեն այն։

Սեպտեմբերի 23-ի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ «Հեզբոլլահ»-ն իր հերթին տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ 

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ ռազմական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 620-ը։ Շուրջ 500 000 մարդ տեղահանվել է։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում