Ցանկության և անհրաժեշտության դեպքում լաստանավային հաղորդակցությունը նորից կգործարկվի. նախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե կարիք լինի, ապա Լարսի անցակետին որպես այլընտրանք ծառայող լաստանավային հաղորդակցությունը նորից կգործարկվի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: 

«Լարսին այլընտրանք, իհարկե, կա: Լաստանավը Լարսի այլընտրանքային տարբերակն է»,-ասաց Պապոյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ հիմա չի աշխատում՝ նախարարը պատասխանեց, որ հիմա պետք չէ: «Ինչո՞ւ աշխատենք, անիմաստ փող ծախսենք: Եթե ուզենանք և կարիք լինի, նորից կգործարկվի: Այն պահին տնտեսապես օգտավետ էր, կառավարությունն աջակցեց տնտեսվարողներին և այդ հնարավորությունը տվեց, հետո դարձավ տնտեսապես ոչ նպատակահարմար, որովհետև Լարսի թողունակությունն ավելացավ»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով Լարսում պարբերաբար բեռնատարների կուտակումներին՝ Պապոյանն ասաց, որ նման խնդիրներն առաջանում են տարբեր պատճառներով, օրինակ՝ քարաթափման կամ վերանորոգման աշխատանքների: 

Լաստանավային հաղորդակցությունը, որը պետք է Վերին Լարսի անցակետին այլընտրանք լիներ և թույլ տար հայկական բեռները հասցնել Ռուսաստան, գործարկվել և աշխատել է մի քանի ամիս: Էկոնոմիկայի՝ արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը պարզաբանել էր, որ այն արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չէր առաջացրել: 

 

 

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները